Մուղդուսյան արվեստի կենտրոնը հիմնվել է 2014 թվականին: Հիմնական նպատակն է եղել ստեղծելկենտրոն, որը բաց կլինի ու ազատ` արվեստին վերաբերող բոլոր նախաձեռնությունների համար, ինչպես նաև կնպաստի սոցիալական արդարության հաստատմանը, նպաստի կանանց հզորացմանը: Միաժամանակ, կարծում ենք, որ առողջ հասարակություն ձևավորելու ամենակարևոր քայլը երեխաներին կրթելն է` համակողմանիորեն, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակական կյանքին ինտեգրելը: